Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Պետություն ստեղծող քաղաքացին պահանջատեր քաղաքացին է

Պետություն ստեղծող քաղաքացին պահանջատեր քաղաքացին է
09.10.2023 | 12:37

Պետություն ստեղծող քաղաքացին կամավոր, նվիրյալ ու բարի քաղաքացին չէ:

Պետություն ստեղծող քաղաքացին պահանջատեր քաղաքացին է: Դա այն քաղաքացին է, որը գիտակցում է, որ իրեն իր պետության կառավարիչները հարկում են՝ իրեն ծառայելու համար. Եվ երբ իրեն չեն ծառայում, դուրս է գալիս այդ կառավարիչների դեմ ու փոխում է դրանց:

Եթե զգալի թվով մարդիկ ունակ լինեն այս պարզ ճշմարտությունը հասկանալ և մարսել, ուրեմն, դեռ հույս կա, որ պետություն կունենանք:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3674

Մեկնաբանություններ